Մինչ Նիկոլ Փաշինյանը անողոքաբար պայքարում է Հայաստանի ինքնիշխանության համար, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում է գտնվում Վ.Գ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը։
Բուհին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019 թվականին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է տարածք։
Բուհի ռեկտոր Թամարա Վարդանյանի ֆեյսբուքյան էջը ողողված է ՌԴ դեսպան Կոպիրկինի կողմից պատվոգրերի և այլ պարգևների ստացման իրադարձություններով։
Այդ ֆոնին անհասկանալի է հայաստանյան մասնաճյուղի կայքում հայերեն տարբերակի իսպառ բացակայությունը, այնինչ կայքն ունի չինարեն, իսպաներեն, անգլերեն և իհարկե, ռուսերեն տարբերակներ։
Զավեշտը նրանում է, որ ըստ երևույթին ուսանողների գերակշիռ մեծը կամ գուցե բոլորը հայեր են։
Հիշեցնենք, որ պաշտոնական կայքը ևս փաստաթուղթ է, պարզապես էլեկտրոնային տեսքով։
