Դատել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ

Տեր Հարություն քահանա Ավագյանը Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատը համարում է Հայաստանի համար ամենավտանգավոր դատը։

«Իր Հայրենիքում, հայրենի հողի վրա, անօրեն կարգով դատել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նշանակում է սերունդներով մնալ հարյուրավոր օծյալների և Հայ Եկեղեցու անեծքի տակ…
Այս շինծու դատավարությունը Հայաստանին կարող է բերել արհավիրք, խորացնել հասարակության պառակտումն ու հանգեցնել նոր զոհերի։

«Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Ղուկ. 23;34»,- նշել է Տեր Հարությունը։
Հիշեցնենք՝ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Դատավորը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում, ըստ այդմ, որոշեց գործն ուղարկել Երևանի դատարան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *