Բիզնեսը՝ տնտեսության շարժիչ ուժ․ նոր կազմակերպությունների գրանցումների դինամիկան. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ տնտեսությունում աշխուժությունն ապահովվում է բիզնես միավորների օգնությամբ։ Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն իրենց  գործունեությամբ նոր շունչ են հաղորդում տնտեսությանը։


«Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն


Գոյություն ունեն ցուցանիշներ, որոնք թույլ են տալիս գնահատել բիզնես շրջանակների ակտիվությունը։ Դրանցից է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սկզբնական գրանցումների քանակը.

2026թ․ հունիսին սկզբնական գրանցումների առավելագույն քանակը՝ 2,309 միավոր, պատկանում է անհատ ձեռնարկատերերին. նախորդ տարվա հունիսի համեմատ ցուցանիշն աճել է 13%-ով։

Երկրորդ տեղում են ՍՊԸ-ները՝ սկզբնական գրանցումների 1,157 քանակով։ Վերջինս 2025թ․ հունիսի համեմատ աճել է 55%-ով։

Երրորդ հորիզոնականում են հասարակական կազմակերպությունները, որոնց սկզբնական գրանցումների թվաքանակը կազմել է 30 միավոր՝ նախորդ տարվա հունիսի համեմատ կրճատվելով 10 միավորով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *