Հենց ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց Հայաստանին պահպանել իր մրցակցային առավելությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Սա այժմ հնարավորություն է տալիս քննարկումներ ծավալել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։
«Երևանի այն փաստարկները, թե իբր ռուսական զիջումը խանգարում է Հայաստանին մասնակցել լոգիստիկ նախաձեռնություններին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Այս հարցի վերաբերյալ բոլոր բացատրությունները տրվել են տարբեր մակարդակներում»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ բերել։