ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար


Հայաստան


«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բացահանքի տարածքում օգոստոսի 30- ին, ժամը 14:00-ի սահմաններում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԶՊՄԿ-ից, նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ 

«Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։ 

ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։ 

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։  

Ընկերությունը իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *