Պուտինը Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ և մաղթել նրան «տոկունություն փորձություններին դեմ-հանդիման»

Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նրան «տոկունություն փորձություններին դեմ-հանդիման», հայտնել է Կրեմլը։

«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր արիություն և տոկունություն այն փորձություններին դեմ-հանդիման, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները», – հայտնել է Կրեմլը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *