«Մենք պատերազմ չենք փնտրում, բայց և անպատասխան չենք թողնի ցանկացած ագրեսիա». Իրանի նախագահ

Իրանի
նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատերազմ չի փնտրում, բայց և ցանկացած
ագրեսիա անպատասխան չի թողնի։ Այս մասին նա հայտարարել է Ղրղզստանի մայրաքաղաք
Բիշքեկ մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է Շանհայի համագործակցության
կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

«Մենք
պատերազմ չենք փնտրում, և սա այն հստակ ուղերձն է, որը մենք մինչ օրս հասցրել ենք
ամբողջ աշխարհին»,- հայտարարել է նա։

Փեզեշքիանի
խոսքով՝ տարածաշրջանում անկայունությունն ու լարվածությունը շահավետ չեն ոչ մի
երկրի։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *