«Ռուսաստանը չի մոռանա…». Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան կապակցությամբ
շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը ներկայումս գտնվում
է կալանքի տակ։

«Ռուսաստանը չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր
երկրների միջև բարեկամության, դաշնակցային կապերի զարգացման գործում։ Անկեղծորեն մաղթում
եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց
հիմա բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- հաղորդում է Կրեմլը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *