Հյուսիսային Կիպրոսում եռօրյա սուգ է. նավի կողաշրջումից զոհվել է 8 մարդ, 23-ը դեռ համարվում է անհետ կորած

Հյուսիսային
Կիպրոսի ափերի մոտ նավի կողաշրջումից հետո քսաներեք մարդ մինչ այժմ համարվում է անհետ
կորած։ Որոնողական խմբերին միացել են ջրասուզակները, որոնք ջրերի խորքում փնտրում
են ողջ մնացածներին։

Կիրակի
օրը Գիրնեից Մերսին ուղևորվող 267 ուղևորով նավը կողաշրջվել է, որի հետևանքով
զոհվել է 8 մարդ։ Սկսվել է հետաքննություն, ութ մարդ ձերբակալվել է։

Հյուսիսային
Կիպրոսի վարչապետ Ունալ Ուստելի խոսքով՝ միջադեպի բոլոր ասպեկտներով կանցկացվի
հետաքննություն։ «Նույնիսկ եթե պարզվի նվազագույն անփութություն, մեղավորները և պատասխանատու
անձինք անպատիժ չեն մնա»,- հայտարարել է վարչապետը։

Իշխանությունները
ձերբակալել են նավի կապիտանին և անձնակազմին՝ հարցաքննության համար։

Հյուսիսային
Կիպրոսը եռօրյա սուգ է հայտարարել։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *