Yandex Go-ում պատմել են, թե երբ է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել ուսումնական տարվա առաջին օրը

Սեպտեմբերի 1-ին Yandex Go-ի սակագները չեն փոխվում, սակայն մեքենաների պակասի պատճառով ուղևորությունների արժեքը կարող է բարձրանալ․ շատ մարդիկ ուղևորություններ են պատվիրում նույն ժամերին, իսկ վարորդներից ոմանք այդ ընթացքում իրենց երեխաներին են դպրոց տանում և կարող են պատվերներ չկատարել։ Yandex Go-ն ներկայացնում է, թե սեպտեմբերի 1-ին որ ժամերին է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել և ինչպես կարելի է խնայել բարձր պահանջարկի ժամերին։

Ե՞րբ է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել

Նախորդ տարվա տվյալների հիման վրա Yandex Go-ում կանխատեսել են, թե սեպտեմբերի 1-ին օրվա որ ժամերին է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել*։

Ուսումնական տարվա առաջին օրը ուղևորությունների պահանջարկը սկսում է ակտիվորեն աճել առավոտյան ժամը 8:00-ից, ուստի մեքենան ավելի լավ է պատվիրել դրանից 10–15 րոպե շուտ։ Պատվերների ամենամեծ հոսքը սպասվում է 8:40–8:50-ի սահմաններում, ապա՝ մոտ 9:30-ին։ Ժամը 8:50–9:10-ի ընթացքում պահանջարկը փոքր-ինչ նվազում է, և ուղևորության արժեքն այդ ընթացքում կարող է ավելի ցածր լինել։ Սովորաբար պահանջարկը սկսում է նվազել նաև 9:45-ից հետո։

Ինչի՞ց է կախված ուղևորության արժեքը

Սեպտեմբերի 1-ին Yandex Go-ում չեն փոխվում ուղևորության արժեքը ձևավորող սակագները՝ ճանապարհի 1 կիլոմետրի և 1 րոպեի արժեքը։ Սակայն վերջնական գնի վրա ազդում են նաև տվյալ պահին պահանջարկն ու հասանելի մեքենաների քանակը։ Եթե ուղևորություն պատվիրել ցանկացողներն ավելի շատ են, քան պատվեր իրկանացնելու համար հասանելի վարորդները, արժեքը կարող է սովորականից բարձր լինել։

Ուսումնական տարվա առաջին օրը պահանջարկն աճում է․ շատ ընտանիքներ առավոտյան շտապում են դպրոցական տոնական միջոցառումներին։ Միևնույն ժամանակ վարորդներից ոմանք ևս իրենց երեխաներին են դպրոց տանում և այդ ընթացքում կարող են պատվերներ չկատարել։

Պահանջարկի և հասանելի մեքենաների քանակի միջև տարբերությունը հավասարակշռելու համար ծառայությունն ավտոմատ կերպով կիրառում է գինը բարձրացնող գործակից։ Այն օգնում է ավելի շատ վարորդների ներգրավել այն հատվածներ, որտեղ տվյալ պահին պահանջարկը բարձր է, և հնարավորություն է տալիս մեքենա պատվիրել նրանց, ովքեր շտապում են։ Երբ հասանելի մեքենաների թիվը բավարար է դառնում պահանջարկը բավարարելու համար, գները վերադառնում են սովորական մակարդակի։

Ինչպե՞ս խնայել ուղևորության վրա

1. Հետևեք գնի ինդեքսին

Yandex Go հավելվածում հասանելի է գնի ինդեքսը, որն իրական ժամանակում ցույց է տալիս պահանջարկի և հասանելի մեքենաների հարաբերակցությունը։ Այն գտնվում է հավելվածի գլխավոր էկրանի վերևի ձախ անկյունում։

Եթե մեքենաները բավարար են ընթացիկ պահանջարկը սպասարկելու համար, ցուցիչը կանաչ է, իսկ ուղևորության արժեքը՝ սովորականի սահմանում։ Երբ մեքենաները չեն բավարարում, ինդեքսը դառնում է նարնջագույն կամ կարմիր, իսկ ուղևորության արժեքը կարող է բարձրանալ։

2. Օգտվեք «Քայլել» և «Սպասել» հուշումներից

Բարձր պահանջարկի ժամանակ Yandex Go-ն կարող է առաջարկել տարբերակներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել ուղևորության արժեքը։ Օրինակ՝ հավելվածը կարող է առաջարկել մի փոքր ավելի երկար սպասել մեքենային կամ մի քանի րոպե քայլել մինչև նստելու ավելի հարմար վայր, եթե ճանապարհին խցանում է կամ տվյալ հասցե հասնելը բարդ է։

Այդ դեպքում ուղևորությունը կարող է ավելի մատչելի լինել, իսկ վարորդը ժամանակ չի կորցնի խցանման կամ բարդ մուտքի պատճառով և կկարողանա ավելի արագ անցնել հաջորդ պատվերին։

Բարձր պահանջարկի ժամերին կարելի է նաև օգտվել հասարակական տրանսպորտից։ Yandex Go հավելվածի «Տրանսպորտ» բաժնում հնարավոր է իրական ժամանակում տեսնել ավտոբուսի գտնվելու վայրը և իմանալ, թե երբ այն կհասնի անհրաժեշտ կանգառ։

*Տվյալները կրում են խորհրդատվական բնույթ։ Ուղևորությունների արժեքի և պահանջարկի իրական դինամիկան կարող է տարբերվել կանխատեսումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *