Իրանը և Հնդկաստանն ընդգծել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

«Մենք հաստատել ենք Հնդկաստանի և Իրանի միջև երկարամյա բարեկամության ամրապնդման մեր հանձնառությունը տարբեր ոլորտներում։  Ապագայում մենք ցանկանում ենք ընդլայնել և դիվերսիֆիկացնել մեր առևտրային բազան։

Մենք քննարկել ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հնդկաստանը կշարունակի աջակցել այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են կայուն խաղաղության ապահովմանը», – հայտնել է Մոդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *