Վրաերթ Երևանում․ Nissan-ի հնդիկ վարորդը վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնի

Օգոստոսի 31-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Թբիլիսյան խճուղու 22/10 հասցեի դիմաց «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել և ահազանգել է 103 շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տուժածին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Վարորդն ու վրաերթի ենթարկվածը ազգությամբ հնդիկ են։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *