Բարի երթ բոլորիս, սիրելիներս. նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներին

Ֆինանսների երկու փոխնախարարները՝ Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանը, ազատվել են պաշտոններից։

Այս առնչությամբ, նախարար Վահե Հովհաննիսյանը գրառում է արել՝ նշելով. «Այսօր ճանապարհում ենք մեր սիրելի ընկերներին՝ Արման Պողոսյանին և Ավագ Ավանեսյանին, ովքեր իրենց աշխատանքը ավարտում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում:

Ավագը և Արմանը բարձրակարգ ղեկավարներ են, ովքեր երկար տարիներ առաջնորդել են իրենց թիմերին բազմաթիվ մարտահրավերների միջով և մեծ ներդրում ունեն մեր նախարարության կայացման և զարգացման գործում:

Ողջունում եմ Համլետ Սահակյանին, ում հետ միասին այս նոր փուլում պատիվ ենք ունենալու աշխատել: Համլետի հետ առիթ ունեցել ենք աշխատելու ՊԵԿ նախագահի տեղակալի կարգավիճակում և վստահ եմ, որ այս քայլը ոչ միայն կբարձրացնի ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունավետությունը, այլև է՛լ ավելի կբարելավի ՖՆ-ՊԵԿ համագործակցությունը:

Բարի երթ բոլորիս, սիրելիներս»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *