ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:
ՊՆ-ից NEWS.am–ին հայտնում են՝ հրամանատար դառնալու ճանապարհի առաջին քայլերին ընդառաջ՝ երիտասարդները ծնողների ու հրամանատարների ներկայությամբ երդվել են ծառայել պատասխանատվությամբ, նվիրումով և արժանապատվորեն:

Ողջունելով և շնորհավորելով սաներին՝ ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը մաղթել է արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարիներ՝ հորդորելով ուսումնառության ընթացքում ջանք չխնայել մասնագիտական բարձր պատրաստվածություն ձեռք բերելու, հմուտ ու բանիմաց հրամանատար և առաջնորդ դառնալու համար:
