«ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում


Բիզնես


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։
 
Տեսչական մարմնից հայտնում են՝ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
 
-դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության  պահանջներին, բացակայել են,
-չափանոթները,
-արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։
 
Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։
Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:
 
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
 
Նախատեսվում է շուրջ 9 միլիոն դրամ տուգանք։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *