Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ․ գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ:
Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա»,- նշել է Լևոն Զուրաբյանը։