Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալներն
ավելացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՇՀԿ+
ձևաչափով նիստին։
«Ադրբեջանն արդեն իսկ նավթամթերք է մատակարարում Հայաստան
և ապահովում բեռների տարանցում երրորդ երկրներ։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում
ենք փոխադարձ առևտրի ծավալներն ավելացնելու, դրա տեսականին ընդլայնելու և նոր ցամաքային
տրանսպորտային կապեր ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Ալիևը։