Ուֆայից մեկնած և Կայսերիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը ուղևորներին հասցրել է Անթալիա

Թուրքական «Corendon» ավիաընկերության՝ Ուֆա – Անթալիա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Կայսերիում, ժամանել է Անթալիայի օդանավակայան: Այս մասին РИА Новости-ին հայտնել են հանգստավայրի օդային դարպասից:

Ուղևորների փոխադրման համար ավիաընկերությունը պահեստային ինքնաթիռ է ուղարկել: Ավելի վաղ ռուս դիվանագետները տեղեկացրել էին, որ Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը վերահսկողության տակ է պահում ինքնաթիռի հետ կապված իրավիճակը:

Օդանավը Կայսերիում հարկադիր վայրէջք է կատարել երեքշաբթի օրը:

Դրանից հետո ուղևորներին տեղափոխել են պահեստային ինքնաթիռ, որն էլ նրանց հասցրել է Անթալիա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *