Նյու Յորքում դանակահարության հետևանքով սպանվել է Bank of America-ի փոխնախագահը

Նյու Յորքում դանակահարության հետևանքով սպանվել է Bank of America-ի փոխնախագահը, ևս մեկ մարդ վիրավորվել է: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Թայմս սքվերում:

Նյու Յորքի ոստիկանությունից հայտնել են, որ Էրին Պիանցետին ստացած դանակի հարվածներից մահացել է հիվանդանոցում:

LinkedIn-ի նրա էջի համաձայն՝ նա Bank of America-ում զբաղեցնում էր բիզնեսի ուղղությունների ընտրության և շահերի բախման հարցերով փոխնախագահի պաշտոնը:

Դանակով զինված կասկածյալը նույնպես մահացել է: Հարձակման հանգամանքները պարզվում են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *