Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերին․ Fars


Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են սկսել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների և դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Իրանի գործողությունները հաջորդում են ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) իրականացրած օդային հարվածներին: Ամերիկյան ուժերը ռմբակոծել էին Իրանի հարավային ափամերձ շրջանները, այդ թվում՝ Քեշմ կղզին և մի քանի ծովափնյա քաղաքներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել խիստ նախազգուշացմամբ՝ հայտարարելով, որ ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների դեպքում Իրանը կենթարկվի «շատ ավելի հզոր ու բարձր մակարդակի» պատասխան հարվածի:

«Եթե Իրանի ձախողված պետությունը պատասխան հարված հասցնի այս լիովին արդարացված հարձակմանը, այն կրկին կենթարկվի շատ ավելի ուժգին և բարձր մակարդակի հարվածների, բայց դա դեռ չի լինի ամենամեծ հարձակումը. այն պատրաստ սպասում է իր ժամին, և երբ այն ավարտվի, շատ քիչ բան կմնա Իրանի Իսլամական Հանրապետությունից»,-գրել է Թրամփը  սոցիալական ցանցում։

Իրանի գլխավոր շտաբը զգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին. եթե նրանք ԱՄՆ-ին տարածք կամ օդային ուղի տրամադրեն Իրանին հարվածելու համար, իրենք նույնպես կդառնան պատասխան հարվածների թիրախ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *