Գործարարների առաջին քայլերը. ինչպե՞ս են ապագա միլիոնատերերը գումար վաստակել դպրոցական տարիներին

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայտնի ձեռնարկատերերն ու բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները հաճախ են հիշում իրենց ճանապարհի սկիզբը՝ մինչ կարիերայում, բիզնեսում և սոցցանցերում հաջողության հասնելը: Հետաքրքիր է, որ նրանցից շատերն իրենց առաջին գումարները փորձել են վաստակել դեռևս դպրոցական տարիներին:

Forbes-ի և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համատեղ հետազոտությունը (որն անցկացվել է «30-ը չբոլորած 30 լավագույնները» վարկանիշային ցուցակի մասնակիցների շրջանում) ցույց է տվել, որ պատանեկան տարիքում շատերն են լրացուցիչ աշխատանքով զբաղվել՝ սեփական գրպանի ծախսերն հոգալու համար:

«Ձեռնարկատերեր» անվանակարգի ներկայացուցիչների ընտանիքներն ապրել են «լավ, բայց համեստ», այդ պատճառով ապագա դափնեկիրները ստիպված են եղել ինքնուրույն վաստակել անձնական ծախսերի համար: Նրանք դպրոցական տարիներին աշխատանքի են անցել գործարաններում, օգնել են լիցքավորել մեքենաները գազալցակայաններում, հարևանների երեխաներին տարել են խմբակներ, հայտարարություններ են փակցրել: Ուսումնառության ավարտին նրանցից օմանք արդեն բիզնես վարելու փորձ ունեին:

Forbes-ը ներկայացնում է հայտնի ձեռնարկատերերի ու բլոգերների պատմությունները, թե ինչպես են նրանք սկսել իրենց ուղին։

Գրիգորի Սոլովյով («Мармеладыч» բրենդի հիմնադիր)

2025 թվականի հասույթը՝ ավելի քան 1 միլիարդ ռուբլի, շահույթը՝ 350 միլիոն ռուբլի

25-ամյա Գրիգորի Սոլովյովը բիզնեսով հետաքրքրվել է ավելի քան 10 տարի առաջ: Յություբյան տեսանյութերից մեկից իմանալով, որ ձեռնարկատերերը վաստակում են PlayStation 5-ի խաղային կառավարման վահանակների ձևափոխման վրա, նա որոշեց նմանատիպ գաղափար իրականացնել JBL բարձրախոսների հետ: Նա գնեց մի քանի հատ, վրան տպագրված անիմե նկարներ փակցրեց, սակայն որակը վատն էր, և մի քանի ամիս անհաջող փորձերից հետո նա փակեց «բիզնեսը»։

10-րդ դասարանի վերջում Գրիգորին ինտերնետ-մարկետինգի դասընթացներ անցավ, որտեղ ծանոթացավ Marmeladland մարմելադ արտադրող ընկերության մենեջերի հետ: Վերջինս առաջարկեց դպրոցականին զբաղվել իրենց կայքի առաջխաղացմամբ: Ժամանակի ընթացքում Սոլովյովը որոշեց ինքնուրույն քաղցրավենիք վաճառել առցանց տիրույթում: 2018 թվականին ընկերոջ հետ գնեց առաջին խմբաքանակը, փաթեթավորեց և վաճառեց համադասարանցիներին: Այսպես ծնվեց «Мармеладыչ» բրենդը։

«Տպարանը չէր հավատում, որ «հեռախոսի մյուս ծայրին գտնվող» դպրոցականը կարող է 20,000 ռուբլիի պիտակներ պատվիրել»,- հիշում է Գրիգորին:

Նա ստիպված էր ապրանքները փոքր խմբաքանակներով գնել, իսկ առաքիչների ծախսերը բարձրացնում էին ինքնարժեքը:

«Ուստի առաջին տարում նյութերի հետևից հաճախ ավտոբուսով էի գնում»:

Օրական հասույթը հասնում էր 2000 ռուբլիի: Դպրոցն ավարտելուց հետո նա արդեն ծնողներից գումար չէր խնդրում և սկսեց ապրել առանձին:

«Սեփական անձի համար աշխատելը տարիքային սահմանափակում չունի»,- համոզված է ձեռնարկատերը:

Օլգա Նայդյոնովա (Eburet կահույքի բրենդի համահիմնադիր)

2025 թվականի հասույթը՝ 120,2 միլիոն ռուբլի, շահույթը՝ մոտ 3 միլիոն ռուբլի

31-ամյա Օլգա Նայդյոնովան, ով 3D-տպիչով տպագրվող Eburet կահույքի բրենդի CEO-ն է, պատմում է, որ փոքր տարիքից է տեսել, թե ինչպես են հարազատները վաճառում իրենց ապրանքներն ու ծառայությունները: Մայրը հագուստի մոդելավորող էր և տանը պատվերներ էր կարում, իսկ տատիկն ու պապիկը վաճառում էին իրենց աճեցրած բերքը:

Առաջին գումարը Օլգան վաստակել է 2-րդ դասարանում՝ Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի Մուրավլենկո քաղաքում: Նա ուլունքներից զարդեր էր հյուսում և վաճառում 15 ռուբլիով (թեև համադասարանցիների ծնողների դժգոհությունից հետո ստիպված եղավ փակել «ստարտափը»): 4-րդ դասարանից հետո, տեղափոխվելով Նոյաբրսկ, նա ընդունվեց արվեստի դպրոց: Երկու տարի անց նա սկսեց գուաշով նկարազարդել քաղաքային միջոցառումների հյուրերի դեմքերը. մեկ նկարն արժեր մինչև 50 ռուբլի, իսկ օրական վաստակը հասնում էր 700 ռուբլիի:

Զուգահեռաբար Օլգան հաճախում էր թատերական ստուդիա և դերասանական խմբի հետ այցելում տնային տոներ (ծննդյան օրեր, Նոր տարի)՝ մեկ ելույթի համար վաստակելով 500-ից մինչև 2500 ռուբլի:

«Ես շուտ հասկացա, որ իմ ստեղծագործական աշխատանքը կարող է եկամուտ բերել, թեկուզ փոքր: Սա է պատճառը, որ Eburet-ը սկսելիս վախ չկար․ ես չէի կասկածում, որ մարդկանց պետք է այն, ինչ ես կարող եմ անել»,- եզրակացնում է ձեռնարկատերը։

Ալեքսեյ Սիբիրսկի (Էկոբլոգեր)

Լսարանը սոցցանցերում՝ 1,3 միլիոն հետևորդ

30-ամյա Ալեքսեյ Սիբիրսկին (իսկական ազգանունը՝ Կոժևիխ) վաղ տարիքից ձգտել է ինքնուրույն վաստակել, քանի որ ծնողների եկամուտը մեծ չէր (հայրը շինարար էր, մայրը՝ հաշվապահ): 7-9-րդ դասարաններում, ապրելով Կրասնոյարսկում, նա տեղի շուկայից գնում էր չինական ժամացույցներ ու մարզակոշիկներ և վերավաճառում VKontakte-ի իր խմբում (որն ուներ 500 մասնակից): Ամսական վաստակը հասնում էր մինչև 10,000 ռուբլիի:

Բարձր դասարաններում նա անցավ մեղրի վերավաճառքին: Առաջին խոշոր գումարը՝ 300,000 ռուբլի, նա վաստակեց 9-րդ դասարանում: Նա իր ծննդավայր Կարաբինկա գյուղից 1,5 տոննա մեղր էր գնել  և Կրասնոյարսկում վաճառում էր: Սկզբում ինքն էր առաջարկում ապրանքը, հետո գտավ վաճառողների, իսկ նոր հաճախորդներ որոնում էր բնակարան առ բնակարան դռները բախելով («սառը վաճառքներ»):

«Ես հասկացա, որ ավելի լավ է առաջարկել այն, ինչին ինքդ անկեղծորեն հավատում ես և ինչն օգուտ է բերում աշխարհին: Այդ ժամանակ ամեն ինչ ստացվում է բնականոն ճանապարհով»,- ասում է Ալեքսեյը, ով այսօր վաստակում է ծառատունկի և գետերի մաքրման նախագծերով:

Արտյոմ Լուկին (Technored ռոբոտատեխնիկական ընկերության համահիմնադիր)

2025 թվականին ներդրումային գործարք է կնքել 6,5 միլիարդ ռուբլիի չափով

40-ամյա Արտյոմ Լուկինը 16 տարեկանում՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, աշխատանքի է անցել Վ․ Վ․ Տիխոմիրովի անվան Սարքաշինության գիտահետազոտական ինստիտուտում որպես փականագործի օգնական: Նրա նպատակն էր սովորել ձևափոխել (տյունինգ անել) ամենագնացները: Նա գործարանի ամենաերիտասարդ աշխատակիցն էր․ գործընկերները 60-65 տարեկան էին:

«Դա բոլորովին անսովոր միջավայր էր երիտասարդի համար, բայց հենց դա օգնեց ինձ բացահայտվել: Սկզբում ամաչում էի ասել, որ գործարանում եմ աշխատում, բայց դա ինքս ինձ նետված մարտահրավեր էր»,- հիշում է նա:

Մեկ տարի անց 17-ամյա Արտյոմն արդեն  հաստոցների կարգաբերող էր և վաստակում էր ամսական 11,000 ռուբլի: Երբ ղեկավարն ասաց, որ արտադրամասի պետ դառնալու համար պետք է աշխատել առնվազն 40 տարի, 18-ամյա Լուկինը հեռացավ աշխատանքից և տեղափոխվեց միջազգային ընկերություն:

«16 տարեկանում որոշեցի գործարան գնալ՝ ամենագնացների տյունինգ սովորելու համար, իսկ արդյունքում ամբողջ կյանքս զբաղվում եմ գործարանների «տյունինգով» (ավտոմատացմամբ)»,- ասում է Լուկինը:

Վիտա Կլաց (Ոճաբան և ռեժիսոր)

23-ամյա Վիտա Կլացը 9-րդ դասարանում սկսել է աշխատել որպես լուսանկարիչ Յալթայում: Նա լուսանկարում էր համադասարանցիներին և ինքնուրույն մտածում մոդելների կերպարները: 10-րդ դասարանում նա դարձավ տեղի ոճաբան Տատյանա Կունցի ասիստենտը: Չնայած աշխատավարձ չէր ստանում, նա հսկայական փորձ ձեռք բերեց նորաձևության և կինոյի ոլորտում:

Զուգահեռաբար Վիտան ֆոտոնկարահանման և ոճավորման համար վերցնում էր ռուբլի: Վաստակած գումարը ծախսում էր գրքերի և հաջորդ նախագծերի հագուստի վրա:

«Երբ ուղուդ սկզբում ես, չպետք է քեզ շատ զիջումներ անես: Առաջին անգամից քիչ բան է ստացվում․ ժամանակ և ջանքեր են պահանջվում»,- կիսվում է ոճաբանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *