ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 5 տեղակալները վերանշանակվել են:
Մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Ասատուր Վարդանյանը, Քրիստինե Ղալեչյանը, Առնակ Ավետիսյանը, Նարեկ Ապիտոնյանը և Ավետիք Դարբինյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում՝ որպես նախարարի տեղակալներ:
Որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում: