Երևան-Սևան ճանապարհին մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan X-Trail»-ին․ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Օգոստոսի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Համլետ Գ․-ն իր վարած մոտոցիկլով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *