«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին միանալու ցանկությունը». Լավրով

Եվրամիությանը միանալու Հայաստանի
ցանկությունը «շատ շուտով» կմարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին
գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումում։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը սեփական քաղաքականության
պատճառով կորցնում է իր տնտեսական առավելությունները։ Սակայն որոշ երկրներ, ինչպես
նախկինում, ձգտում են դառնալ նրա անդամները։

«Եվրամիությունը տնտեսապես բազմաթիվ
գործոնների պատճառով՝ ներառյալ իր անհեռաատեսությունը, եթե չասենք՝ հիմարությունը,
կորցնում է իր առավելությունները»,- ասել է Լավրովը։

ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում
են խոսել Հայաստանը և Սերբիան։

«Մեր սերբ ընկերները, իսկ հիմա նաև մեր հայ
գործընկերները, շարունակում են ասել. մենք ուզում ենք միանալ Եվրամիությանը։ Վստահ
եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այդ ցանկությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *