«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Այս մասին Սպուտնիկ Արմենիային տեղեկացրել են գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջից:
«Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը: Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր»,- նշված է հյուրանոցի սոցիալական էջում։
Դեռ երեկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Օ՜ զարմանք, Նարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»։