Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին։ Նախընտրական շրջանում ես խպոսել են նաև անկլավների մասին, որևէ նորություն դրանում չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Տիգրանաշենը հանձնումը շատ արդար կլինի, որովհետև Տիգրանաշնի և, առհասարակ, Պարույր Սևակ համայնքի մեծամասնությունը ընտրությունների ընթացքում իրեն է ձայն տվել, այդուհանդերձ, արդյոք ինքը քարոզարշավի ժամանակ այդ համայնքեր այց ունեցե՞լ է ու ասե՞լ է այնտեղի բնակիչներին, որ իրենց տներն հանձնելու է Ադրբեջանին։
«Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքը 29 743 կմ է, երբևէ Քյարքին և մյուս անկլավները այդ հաշվարկի մեջ չեն եղել։ Փոխարենը այդ հաշվարկի մեջ եղել է և կա Արծվաշենը։
Արծվաշենում էլ է մարդ ապրում, և ի՞նչ Արծվաշենը ՀՀ տարածք չի՞։ Ամեն դեպքում այս մասով չկա որևէ պայմանավորվածություն, այս մասին ամենակարևոր նյուանսն այն է, որ ես ակնկալում եմ այս հարցի շուրջ նյարդի զրոյացում, որ նաև արտաքին աշխարհում պարզ կլինի որ այս հարցի շուրջ նյարդ չկա, այս հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով»։
Նա ընդգծել է, որ խոսելով այս թեմայի շուրջ ինքը ոչ թե ՀՀ շահերին դեմ է խոսում, այլ գործում է ՀՀ շահերին համապատասխան։ «Ես խնդիրը մասամբ համարում եմ լուծված, քանի որ չգիտեմ ինչպես լրագրողներն ու ընդդիմությունը, բայց ՀՀ հանրությունն իմ ուղերձը ընդունել է, և ՀՀ-ում այդ հարցի շուրջ նյարդ չկա այլևս»։