Կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրը

Սեպտեմբերի 1-ից 2-ը կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրը։

Առաջատար «Օլիմպիան» 2։1 հաշվով հաղթեց «Ավշար Արարատին» և 5 հնարավորից գրանցեց իր 4-րդ հաղթանակը։

«Օլիմպիայի» կազմում աչքի ընկան Նարեկ Ալեքսանյանն ու Դենիլսոն Կարվալյու դա Սիլվան։

Բրազիլացին 6 գնդակով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը։

«Ուրարտու-2»-ի դեմ մրցավեճում «Լեռնային Արցախը» խոշոր՝ 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։ ՀՖՖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *