«Մենք արդեն հաղթել ենք. Թեհրանը չի կարող ձեռք բերել միջուկային զենք». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները
շուտով կհաղթի Իրանին՝ ընդգծելով, որ Թեհրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Այս
մասին Թրամփը հայտարարել է GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք կհաղթենք, և դա կլինի շուտով, որովհետև մենք արդեն հաղթել
ենք՝ չէ՞ որ նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփի խոսքով՝ առանց Իրանին հարվածելու ԱՄՆ որոշման Թեհրանը միջուկային
զենք կարող էր ձեռք բերել «երկու, գուցե չորս շաբաթվա ընթացքում»։ Այժմ, պնդում է ԱՄՆ
նախագահը, այս ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի։

«Ես ճիշտ վարվեցի»,- հավելել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացնում է ռազմական
գործողություն Իրանի դեմ և «վերահսկում է Հորմուզի նեղուցը»։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *