Չիկագոյից մանուալ թերապևտին, երեխաների գաղտնի նկարահանման համար, տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում

Չիկագոյի արվարձանից մանուալ թերապևտը խոստովանել է մեղքը իր աշխատասենյակում մերկացող երեխաների գաղտնի նկարահանման գործով, հայտնել է Քեյն շրջանի դատախազությունը։

«Դևիդ Հենսոնը իրեն մեղավոր է ճանաչել երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ պարունակող նյութերի պատրաստման և տարածման մեջ», – հայտնել են շրջանային դատախազի գրասենյակից։

Հենսոնի դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 10-ին, հայտնել են իրավապահները։

Դատախազության տվյալներով, ֆիգուրանտին մեղադրանք էր առաջադրվել չարտոնված տեսանկարահանման 10 դրվագով և նյութերի տարածման 66 կետով։

«Այդ մեղադրանքներից տասնվեցը վերաբերում էին այն նյութերի տարածմանը, որոնցում պատկերված էին նրա մանուալ թերապիայի կաբինետ այցելած անձանցից տուժածները», – հայտնել է դատախազությունը։

Հենսոնը դատավճռին սպասում է կալանքի տակ՝ շրջանային բանտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *