Կանանց թիմի ֆուտբոլիստ Քերոլինին շփոթել են տղամարդկանց թիմի ֆուտբոլիստ Ռաֆինյայի հետ


Սպորտ


Երկրպագուների մի խումբ «Բարսելոնայի» կանանց թիմի ֆուտբոլիստ Քերոլինին շփոթել է տղամարդկանց թիմի ֆուտբոլիստ Ռաֆինյայի հետ։


Միջադեպը տեղի է ունեցել ակումբի մարզադաշտի մոտ։ Երկրպագուները սպասում էին ֆուտբոլիստների դուրս գալուն։ Մոխրագույն մեքենա է կանգնել և շրջապատվել երկրպագուներով, որոնք Քերոլինին շփոթել են Ռաֆինյայի հետ։


Այս սխալը ստիպել է ֆուտբոլիստուհուն կանգնեցնել մեքենան և բացատրել երկրպագուներին, որ ինքը Ռաֆինյան չէ․ նրանից մի քանի րոպե էին խնդրում ինքնագրեր բաժանելու և լուսանկարվելու համար։ «Ես Ռաֆինյան չեմ», – ասել է Քերոլինը:


Այս մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է երեք հանդիպման՝ խփելով հինգ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *