Երևանի կենտրոնում մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը։ 2017 թվականից անցկացվող փառատոնն այս տարի սեպտեմբերի 4-6-ը մեկտեղում է գրողներին, հրատարակիչներին, ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներին։
Փառատոնի այս տարվա գլխավոր թեման լեզուն է՝ որպես ոչ թե սահմաններ ստեղծող, այլ կամուրջներ կառուցող երևույթ։ Ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում, իսկ փառատոնին մասնակցում են գրողներ և հրատարակիչներ 13 երկրներից։ Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում անցկացվող ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում է շուրջ 60 կազմակերպություն, իսկ գրքերը վաճառվում են 20-50 տոկոս զեղչով։
Երեք օրերի ընթացքում նախատեսված են գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, քննարկումներ, ընթերցումներ ու վարպետության դասեր։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Կազմակերպիչներն են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ու «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։
Իսկ դուք արդեն հասցրե՞լ եք գիրք ձեռք բերել փառատոնից։
Արմեն Խեչումյան
Լուսանկարներ Գրքի երևանյան միջազգային փառատոնից