Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը։

Ամերիկացի բանակցողները շաբաթ օրը ժամանել են Մոսկվա՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը քննարկելու համար։

Ըստ Պեսկովի, Պուտինը նաև հանձնարարել է սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ Այս որոշումը կապված է Ուկրաինայի մայրաքաղաքում ամերիկացի ներկայացուցիչների շփումների նախապատրաստման և անցկացման հետ։

«Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը հանձնարարել է այսօրվա կեսգիշերից սկսած երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ Սա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ», — ասել է Պեսկովը ТАСС-ին։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերում սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ը հրադադարի ռեժիմ է սահմանվել։ Մոսկվայում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները պետք է մեկնեն Կիև, որտեղ սեպտեմբերի 6-ին կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուիթքոֆին և Քուշներին ուղարկել է պատերազմի ավարտի վերաբերյալ առաջարկով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *