«Սաուդել» թայֆունից հետո Չինաստանում սողանքը ծածկել է գյուղը․ մեկ մարդ զոհվել է, 11-ը անհետ կորել են

Չինաստանի Ցզյանսի նահանգի Սույչուան գավառում տեղի ունեցած սողանքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 11-ը համարվում են անհետ կորած, տեղական իշխանություններին հղումով հայտնում է Синьхуа-ն։

Սողանքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մոտ 04:00-ին, Գաոպին քաղաքում՝ «Սաուդել» թայֆունի հետևանքով մի քանի օր շարունակ տեղացած հորդառատ անձրևներից հետո։ Տարերքը վնասել է շուրջ 12 տուն։

Փրկարարները հայտնաբերել են երեք մարդու․ նրանցից երկուսը ողջ են եղել և գտնվում են կայուն վիճակում, երրորդը մահացել է։ Անհետ կորած 11 մարդու որոնումները շարունակվում են։

Իշխանությունները նաև տարհանում են տուժած շրջանի բնակիչներին և միջոցներ են ձեռնարկում նոր սողանքներն ու վատ եղանակի այլ հետևանքները կանխելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *