Պրահայի CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։
«Ցավոք սրտի, այդ շարունակականությունը բերեց նրան, որ տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը, 44-օրյա, որտեղ մենք 4800 զոհ ունեցանք, Ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք, և այդ իրավիճակը շարունակվեց մինչև 2022 թվականի 20 սեպտեմբեր ամիսը, երբ որ Ադրբեջանը հարձակվեց սեպտեմբերի 11-12-ին Հայաստանի վրա, 200 քառակուսի կիլոմետր տարածք, ըստ էության, գրավեց»,-ասել է Խաչատուրյանը։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, ներողություն է խնդրել ու պարզաբանել է, որ Խաչատուրյանը վրիպել է․ զոհերի թիվը 3755 է։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։