Ավելի քան 60 մարդ է զոհվել հութիների և Եմենի կառավարության ուժերի միջև մարտերում

Ավելի քան 60 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև երկրի հարավ-արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ռազմական և բժշկական աղբյուրներին։

Կառավարական զորքերում գտնվող երեք աղբյուրների տվյալներով, մի քանի ժամ տևած մարտերի ընթացքում զոհվել է 26 զինծառայող։ Հութիների բժշկական և ռազմական աղբյուրները հայտնել են ապստամբական շարժման 31 մարտիկի զոհվելու մասին։

Եվս վեց խաղաղ բնակիչ զոհվել է, իսկ յոթը՝ վիրավորվել, կառավարության ուժերի վերահսկողության տակ գտնվող Թաիզ քաղաքում ավտոբուսի վրա իրականացված հրթիռային հարվածի հետևանքով, հայտնել է բժշկական աղբյուրը։

Վերջին օրերին կողմերի միջև մարտերը սրվել են Թաիզ նահանգի արևմուտքում։ Հութիները փորձում են առաջ շարժվել դեպի ռազմավարական ճանապարհը, որը Թաիզը կապում է Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա նավահանգստի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *