Հունաստանի ռազմաօդային ուժերի Phantom F-4 կործանիչը կործանվել է Աթենքից հյուսիս գտնվող Տանագրայի ավիաբազայում անցկացվող ավիաշոուի ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։
Ինքնաթիռի ընկնելուց հետո օդ են բարձրացել սև ծխի թանձր ամպեր։
Միջադեպի պահին ելույթին հետևում էին մի քանի հազար հանդիսատեսներ։ Նրանց շրջանում տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել։
Կործանված ինքնաթիռը երկտեղանի Phantom F-4 կործանիչ էր։ Հունաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ առայժմ հայտնի չէ՝ արդյոք օդաչուները հասցրել են կատապուլտվել մինչև ընկնելը։
Հրդեհը մարելու համար դեպքի վայրում օգտագործվել է ջուր ցողող ուղղաթիռ։
Աղետը տեղի է ունեցել ամենամյա Athens Flying Week ավիաշոուի շրջանակում, որն անցկացվում է Տանագրայի ավիաբազայում։