ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրանում ահաբեկչություններ նախապատրաստող երկու զինյալի ոչնչացման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է երկրի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին, հայտնում է Tasnim-ը։

ԻՀՊԿ-ի տվյալներով, համատեղ գործողության ընթացքում սպանվել են խմբավորման երկու անդամներ։

Գործողությունն իրականացրել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Ղուդս» ստորաբաժանումը, հետախուզության նախարարությունը, նահանգում ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպությունը և իրավապահ մարմինների տեղական հրամանատարությունը։ Իրանական կողմի տվյալներով, խումբը բացահայտվել է հետախուզական հսկողության արդյունքում։

ԻՀՊԿ-ն պնդում է, որ զինյալները ծրագրում էին նահանգում նախապես ընտրված թիրախների դեմ ահաբեկչություններ իրականացնել։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ խումբը կապված էր Իսրայելի և ԱՄՆ-ի հետ և մտադիր էր հարձակումներ իրականացնել Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողության հետ համակարգմամբ։

Այս պնդումներին անկախ հաստատում չի ներկայացվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *