Պուտինը պատրաստ է պատերազմը դադարեցնել միայն սեփական պայմաններով․ Ուիթքոֆի և Քուշների այցն առաջընթաց չի ունեցել

ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարած այցից հետո Պուտինին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ փոխզիջումների գնալ կամ կանգնեցնել զորքերի առաջխաղացումը ներկայիս առաջնագծի երկայնքով։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, 3 ժամ տևած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը պահպանել է իր առավելագույն պահանջները:

Նախ նա պահանջել է, որ Ուկրաինան պետք է ամբողջությամբ լքի Դոնեցկի մարզի տարածքը, ներառյալ այն ամրացված քաղաքները, որոնք ռուսական բանակը չի կարողացել գրավել պատերազմի ընթացքում:

Հաջորդիվ Կրեմլը պահանջում է Ռուսաստանին փոխանցել չորս ուկրաինական մարզերի ամբողջ տարածքները, որոնք Մոսկվան հայտարարել է իրենըև Ուկրաինան պետք է պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից:

Կրեմլը վստահ է իր ռազմական առավելության մեջ և գտնում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին, ինչի պատճառով Մոսկվայի դիրքորոշումն ավելի է կոշտանում։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *