Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար՝ գերի ընկած օդաչուների ճակատագիրը պարզելու համար

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պատվիրակությունը մեկնել է Կատար՝ պարզելու մարտին գերի ընկած իրանցի երեք օդաչուների ճակատագիրը։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մեր երկրի երեք խիզախ օդաչուների ճակատագրի պարզաբանումը մշտապես գտնվում է բոլոր դիվանագիտական խորհրդակցությունների օրակարգում, իսկ Զինված ուժերի Գլխավոր շտաբի տեխնիկական պատվիրակությունը վերջին օրերին մեկնել է Կատար՝ ստուգումներ իրականացնելու համար», – ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։

Օգոստոսի 15-ին Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի անհետ կորածների որոնման կոմիտեի ղեկավար Մոհամմադ Բաղերզադեն հայտնել էր, որ իրանական Սու-24-ների երեք օդաչուներ մարտին գերեվարվել են Կատարում՝ մարտական թռիչքի ժամանակ կործանիչների կործանումից հետո։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *