Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարականի դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 7-ից դադարած է համարել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները։

ԲԴԽ-ի որոշման համար հիմք է հանդիսացել դատավորի՝ սեպտեմբերի 3-ին ներկայացրած հրաժարականի դիմումը։

Որոշումը ստորագրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *