Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին։

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Զարուհի Բաթոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրեց հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *