Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է գրել։
Նա այս որոշումն ընդունել է կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որի շրջանակում նրա ենթականերից մեկին՝ Գլխավոր դատախազության գրասենյակի միջազգային համագործակցության վարչության ղեկավար Սերգեյ Կրապիվային մեղադրանք է առաջադրվել։
Հանգստյան օրերին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն եւ Հակակոռուպցիոն հատուկ դատախազությունը հայտարարել էին հանցավոր կազմակերպության բացահայտման մասին, որը, ըստ քննության տվյալների, ղեկավարել է Գլխավոր դատախազության գրասենյակի ղեկավարներից մեկը։