Վռազում եք, որ արագի մեջ էդ մի հարցը քննարկեք ու գնաք ձեր ամենօրյա գործին. Սուքիասյանը՝ Ավինյանին

Մինչև ուրբաթ օրը երեկոյան միջնաժամկետ ծախսերի ծրագիրը զեկուցվող էր, հիմա չգիտես ինչի դարձել է չզեկուցվող, ես առաջարկում եմ այդ հարցը դնել քվեարկության և դարձնել զեկուցվող։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Առաջարկում եմ քվեարկության դնել նաև բյուջեի վերանայման վերաբերյալ հարցը, և եթե այնպես է ստացվում, որ այդ երկուսից ոչ մեկը չի դառնում զեկուցվող, ուրեմն, այն երկու զեկուցվող հարցերը, որ կան, մասնավորապես, գույքը սեփականության իրավունքով անհատույցով օտարելու մասին, մյուս առաջարկս է, որ դա դառնա չզեկուցվող, ընդամենը թող մնա մի զեկուցվող հարց։ Ոնց հասկանում ենք վռազում եք, արագի մեջ այդ մի հարց քննարկեք, գնացեք ձեր ամենօրյա գործունեությանը, մենք էլ տեսնենք ինչով ենք զբաղվում»,–ասաց նա։

Ի վերջո, ՔՊ–ն դեմ քվեարկեց Սուքիասյանի առաջարկներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *