ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գներն արագորեն անկում են ապրում, և այս միտումը կշարունակվի Իրանի հետ պատերազմի ավարտից հետո։
Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական կայքում։
«Նավթի գինն, ինչպես գրեթե ամեն ինչ, արագորեն նվազում է։ Իրանի հետ պատերազմում հաղթելուց հետո այն ավելի կիջնի», – նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը պնդում է, որ մեկ գալոն բենզինի գինը նվազել է մինչև 3 դոլար և ի վերջո կդառնա 2 դոլարից ցածր։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Իրանը միջուկային զենք ձեռք չի բերի։ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», – հայտարարել է Թրամփը։