Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․ վնասվել են բնակելի տներ, տուժել է 10 մարդ

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 8-ի գիշերը գրոհել են Սարատովը, հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Նրա խոսքով՝ վնասվել են մի քանի տներ, տուժել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վեց մարդ հոսպիտալացվել է։ Բնակիչների համար «բացվել է ժամանակավոր տեղավորման կետ»։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ԱԹՍ-ները թիրախավորել են Սարատովի նավթավերամշակման գործարանը, որն ավելի վաղ ևս բազմիցս ենթարկվել էր հարվածների։ Ալիքները գրում են նաև Սարատովի մարզի Էնգելսի ռազմական աէրոդրոմի վրա գրոհի մասին, որը նույնպես ուկրաինացի զինվորականները նախկինում մի քանի անգամ փորձել էին գրոհել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *