Մակրոնը կոչ է արել ընդունել երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող համաեվրոպական օրենք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին մշակել համաեվրոպական օրենք, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը։
Այս մասին հաղորդում է Franceinfo-ն։

Ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում Մակրոնը կոչ է արել պաշտպանել անչափահասներին և ներդնել տարիքի ստուգման հուսալի համակարգ։

Եվրահանձնաժողովի ղեկավարն, իր հերթին, նախատեսում է այս աշնանը ներկայացնել առաջարկներ՝ տարբեր տարիքային խմբերի համար սոցիալական ցանցեր մուտքը սահմանափակելու համար։

Մակրոնը պնդում է կոշտ մոտեցման կողմնակից է, այն է՝ արգելել սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար, կարգավորել կախվածություն առաջացնող ալգորիթմները և մտցնել հավելվածների օգտագործման ժամանակային սահմանափակումներ։

Օգոստոսին Մակրոնը ստորագրել է օրենք, որն արգելում է ավագ դպրոցի աշակերտների կողմից հեռախոսների  գործածումը հայտարարելով, որ արգելքն ուժի մեջ կմտնի ուսումնական տարվա սկզբից։

Հուլիսի վերջին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է 15 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծ: Սահմանափակումների առաջին փուլը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 1-ին, սակայն Սահմանադրական խորհուրդն այս միջոցառումը համարել է անչափահասների խոսքի ազատության չափազանց սահմանափակում և չեղյալ հայտարարել այն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *