Սուրեն Պապիկյանը ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել


Հայաստան


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ։​

ՊՆ նախարարությունից հայտնում են, որ այցերի ընթացքում նախարարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու ընթացիկ աշխատանքներին, ծանոթացել զինծառայողների առօրյային, ինչպես նաև զորանոցների ու ենթակառուցվածքների շինարարությանը։​

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ԱԹՍ և կապի զորքերի ուսումնական կենտրոններ։ Նա ծանոթացել է անձնակազմի պատրաստության մակարդակին և ծառայողական առօրյայի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին։​

Այցերի ավարտին պաշտպանության նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ ուսումնական գործընթացն անշեղորեն իրականացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և ծառայության պայմանները շարունակաբար բարելավելու ուղղությամբ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *