Տարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասին


Հայաստան


Արդարադատության նախարարությունից քաղաքացիներին, ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնում են, որ որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է Նոր Սահմանադրության նախագիծը։
 
«Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։ Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *