«Հայաստան» դաշինքը դեռ որոշում չունի՝ կմասնակցի՞ ՏԻՄ ընտրություններին, թե՞ ոչ. ABC Media-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մենք ՏԻՄ ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չենք արել։ Այն համայնքներում, որտեղ մենք հաղթելու հնարավորություն ունենք, մասնակցելու ենք։ Գիտեք, որ մեր դաշինքում ներառված է երկու կուսակցություն, դիտարկում ենք նաև նրանց առանձին մասնակցությունը»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Թե ո՞ր համայնքներում են պատրաստվում մասնակցել, չհստակեցրեց պատգամավորը։