Հունգարիան վտարում է 10 ռուս դիվանագետի․ Հունգարիայի ԱԳՆ

Հունգարիայի ԱԳՆ-ն Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել է ռուսական դեսպանատան 10 աշխատակիցների վտարելու որոշման մասին:

Հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Անիտա Օրբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այսօր իմ հանձնարարությամբ ԱԳՆ համապատասխան ղեկավարը Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել է այն մասին, որ, հունգարական իշխանությունների գնահատմամբ, ռուսական առաքելության 10 աշխատակից Հունգարիայի տարածքում զբաղվել են գործունեությամբ, որն անընդունելի է դիվանագետների համար՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի»,- գրել է Օրբանը:

Նրա խոսքով՝ այս քայլը չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում:

«Սա չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: Հունգարիան մտադիր է շարունակել անհրաժեշտ երկխոսությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և սահմանված կանոնների պահպանման սկզբունքների վրա»,- հավելել է Օրբանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *